Գորիի զինվորական հոսպիտալի տնօրենը հայտարարում է, որ կլինիկան պատրաստ է ընդունել ցանկացած հիվանդի, այդ թվում՝ Միխեիլ Սաակաշվիլիին
Գորիի զինվորական հոսպիտալի տնօրենը հայտարարում է, որ կլինիկան պատրաստ է ընդունել ցանկացած հիվանդի, այդ թվում՝ Միխեիլ Սաակաշվիլիին

Գորիի զինվորական հոսպիտալի տնօրեն, Մալխազ Ուրթքմելիձեի հայտարարությամբ, այս փուլում կլինիկայի տարածքում ոչ մի ուղղաթիռ վայրէջք չի կատարել, ոչ էլ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է տեղավորվել նշված կլինիկայում։

Բժշկի խոսքով, ինքը տեղեկություն չունի, թե արդյոք Սաակաշվիլիին պետք է տեղափոխեն Գորիի հիվանդանոց, բայց ասում է, որ կլինիկան պատրաստ է ընդունել ցանկացած հիվանդի։

«Մենք պատրաստ ենք, ուղղաթիռ դեռ չի եկել։ Խոսելով այստեղ հիվանդ բերելու մասին, ես այդ մասին տեղեկություն չունեմ։ Անհրաժեշտության դեպքում մենք միշտ պատրաստ ենք ընդունել ցանկացած հիվանդի, այդ թվում՝ Սաակաշվիլիին։ Այստեղ ուղղաթիռի վայրէջքի անհրաժեշտության մասին տեղեկություն չենք ստացել։ Հնարավոր է նստի։ Մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի: Կլինիկան բազմապրոֆիլ է, և մենք կարող ենք այստեղ ընդունել ցանկացած հիվանդի»,- ասել է Ուրթքմելիձեն։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոր, Գիուլի Ալասանիայի խոսքով, կարծես թե Սաակաշվիլիին դուրս են բերել բանտից, սակայն ինքը տեղեկություն չունի, թե նրան որտեղ են տարել։ Գիուլի Ալասանիայի խոսքով, իրեն քրեակատարողական հիմնարկ չեն թողնում հենց այդ պատճառով, որ Միխեիլ Սաակաշվիլին այլևս բանտում չէ։