Գորիի մունիցիպալիտետի Քվեշի գյուղի մոտակայքում ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի կերպով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու
Գորիի մունիցիպալիտետի Քվեշի գյուղի մոտակայքում ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի կերպով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու

Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Քվեշի գյուղի մերձակայքում ապօրինի կերպով ձերբակալել են Վրաստանի քաղաքացուն։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։

ՊԱԾ-ի տվյալներով՝ ապօրինի ձերբակալության հերթական դեպքի մասին տեղեկությունը անմիջապես փոխանցվել է Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահներին և միջազգային գործընկերներին։

«Ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացու հնարավորինս կարճ ժամանակում ազատ արձակման համար ակտիվացվել են բոլոր առկա մեխանիզմները։ Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր ապակառուցողական գործողությունների պատասխանատվությունը ընկնում է օկուպացիոն ուժերի վրա», – նշված է տարածված հաղորդագրության մեջ։