Գոմի-Սավանե հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը

13:53, 12.04.2025

Ինտենսիվ ձյան պատճառով ժամանակավորապես սահմանափակվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների երթևեկությունը Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեսթափոնի ներպետական նշանակության ավտոճանապարհի կմ1-կմ52 (Գոմի-Սավանե) հատվածում, – այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը։

Վարչության հաղորդմամբ՝ նշված հատվածում մնացած բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ազատ է։

«Ավտոճանապարհի մնացած հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ազատ է», – նշված է ճանապարհների վարչության հաղորդագրությունում։

Նմանատիպ