Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհահատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

19:29, 24.02.2025

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը հայտարարել է, որ Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհով արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։

«Ձյան ինտենսիվ տեղումների պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի հանրապետական ​​նշանակության ավտոճանապարհին ժամանակավորապես սահմանափակվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է»,- ասված է Ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ