Գոմբորիում տուժած 25 զբոսաշրջիկից մեկին վիրահատում են Թելավիում, իսկ մեկին տեղափոխում են Թբիլիսի

18:42, 01.07.2018

Գոմբորիի լեռնանցքում ավտոճանապարհային պատահարի ժամանակ տուժած 25 բելառուս զբոսաշրջիկից մեկին, կոտրվածքի պատճառով, վիրահատում են Թելավիի հիվանդանոցում:

ևս մեկ զբոսաշրջիկի տեղափոխելու են Թբիլիսի:

Ինչպես լրագրողներին հայտնել է Ղամբարաշվիլիի հիվանդանոցի ղեկավարը, կլինիկայում տեղավորված իննը հիվանդից 5-ին դուրս են գրելու այսօր:

Իսկ Թելավիի հիվանդանոցում տարբեր վնասվածքներով գտնվում է 16 զբոսաշրջիկ:

Գոմբորիի լեռնանցքում զբոսաշրջիկներով լի ավտոբուսը կողաշրջվել է այսօր առավոտյան:

 

 

Նմանատիպ