Գոմբորիի լեռնանցքում երեկ տեղի ունեցած վթարի արդյունքում տուժածներից 8-ը մնում են Թելավիի ռեֆերալ հիվանդանոցում
Գոմբորիի լեռնանցքում երեկ տեղի ունեցած վթարի արդյունքում տուժածներից 8-ը մնում են Թելավիի ռեֆերալ հիվանդանոցում: Այս մասին առաջին ալիքին ասել է հիվանդանոցի տնօրեն Խաթունա Ճոնիաշվիլին: Նրա խոսքերով, երեկ գիշեր և այսօր առավոտյան ընդհանուր առմամբ իրականացվել է չորս անչափահասի տեղափոխում: Այդ թվում տեղափոխվել են այն երեխաները, որոնք ավտովթարի ժամանակ կորցրել են մորը և տատիկին:
Ճոնիաշվիլիի խոսքերով հիվանդանոցում մնում է մի աղջիկ, որը երեկ վիրահատվել է: Նրա առողջական վիճակը կայուն է: Մնացած յոթ հիվանդի հավանաբար դուրս կգրեն այսօր:
Գոմբորիում, հունիսի 9-ին ավտովթարի հետևանքով զոհվել է չորս և տուժել 21 մարդ: Զոհվածների թվում մի անչափահաս կա:
Հետաքննության նախնական վարկածով, Գոմբորիի լեռնանցքում երթուղային տաքսիի վարորդին չի հաջողվել իրեն ենթարկել ղեկը, դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Երթուղայինում գտնվում էին աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ:
Ավտովթարին մասնակից երթուղային տաքսու վարորդը ձերբակալված է: Գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի 7-րդ մասով:
Հեղինակ -
Edgar Barsegyan