Գոլդեն Ստեյթը այլևս չի պարտվում. Դեթրոյտի 5-րդ պարտությունը (վիդեո)
Գոլդեն Ստեյթը այլևս չի պարտվում. Դեթրոյտի 5-րդ պարտությունը (վիդեո)

NBA-ի գործող չեմպիոնը կրկին վերադարձրել է իր մարզավիճակը: Ստեփ Կարիի վերադարձից հետո, Օկլենդացիները հաղթում են անընդմեջ չորրորդ անգամ: «ՈՒորիորզին» չի կարողացել կանգնեցնել նաև Մինեսոտան: Ստեփ Կարին վաստակել է 38 միավոր: Գոլդեն Ստեյթը արևմտյան կոնֆերենցիայում երկրորդ տեղում է:

Վատ մարզավիճակում է Դեթրոյթը: «Պիսթոնզը» խաղացել է առանց Բլեյք Գրիֆինի և Ֆիլադելֆիայում պարտվել  102-116 հաշվով: Այս պարտությունը Միչիգանցիների համար հինգերրորդն էր: Դուեյն Քեյսիի թիմը արևելյան դիվիզյոնում 6-րդ տեղում է: Փաչուլին «Սիքսերսի» դեմ վաստակել է 6 միավոր:

Բավականին լավ խաղ է ցուցադրում Բոսթոնը: «Սելտիկսը» սեփական «Թի Դի Գարդենում 113-100 հաշվով պարտության է մատնել Նյու Օռլեանի «Պելիկանսին»: Հատկանշական է, որ բոսթոնցիները խաղացել են առանց՝ Կարի Իռվինգի, Գորդոն Հեյվորդի և Ալ Հորֆորդի: