Գլխավոր տեսչությունը ձերբակալել է Անվտանգության ոստիկանության վարչության աշխատակցի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով
Գլխավոր տեսչությունը ձերբակալել է Անվտանգության ոստիկանության վարչության աշխատակցի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով

Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության աշխատակիցները, դատավորի որոշման հիման վրա, ձերբակալել են 1985 թվականին ծնված Ռ.Չ.-ին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։

ՆԳՆ-ի տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ Անվտանգության ոստիկանության վարչության բաժիններից մեկի պետը, իրականացնելով գերծանր բեռների պահպանություն և ուղեկցում, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։ Մասնավորապես, մեղադրյալը ծառայության համապատասխան փաստաթղթերը կազմող անձին տրամադրել է բեռի տեղաշարժի երթուղու և հեռավորության մասին կեղծ տեղեկություններ։

«Վերոնշյալի հիման վրա՝ ծառայողական ակտով գրանցվել է հաճախորդի օգտին ավելի փոքր հեռավորություն, ինչը էապես խախտել է պետության օրինական շահը։ Գլխավոր տեսչության աշխատակիցների կողմից անցկացված քննչական գործողությունների արդյունքում Ռ.Չ.-ն ձերբակալվել է որպես մեղադրյալ։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է մինչև 3 տարի ազատազրկում», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։