Գլխավոր դատախազությունում ժամը 14:00-ին տեղի է ունենալու մամլո ասուլիս
Գլխավոր դատախազությունում ժամը 14:00-ին տեղի է ունենալու մամլո ասուլիս

Գլխավոր դատախազությունում ժամը 14:00-ին տեղի է ունենալու արտակարգ մամլո ասուլիս:

Այս մասին առաջին ալիքին հայտնել են դատախազությունից:

Ասւլիսի թեման, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով, այսօր ընդունված դատարանի որոշումը:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությունում երկու մեղադրյալներին դատավորը ճանաչել է մեղավոր: Անչափահասներից մեկը մեղադրվում է երկու անչափահասի կանխամտածված սպանության մեջ: Այդ անչափահասին դատավորը մեղավոր է ճանաչել Լևան Դադունաշվիլու կանխամտածված սպանության փորձի մեջ և արդարացրել Դավիթ Սարալիձեի կանխամտածված սպանության մեջ: Ինչ վերաբերում է երկրորդ անչափահասին, նրա նկատմամբ մեղադրանքը վերաորակավորվել է: Ինչպես Առաջին ալիքին մեկնաբանել են կողմերը, նա մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության փորձի համար: Նա մեղադրվում է մեկ անչափահասի կանխամտածված սպանության մեջ:

Տուժածների մերձավորները բողոքում են դատարանի որոշման դեմ:

Գլխավոր դատախազության մոտ, Թբիլիսիում, Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն անց է կացնում բողոքի ցույց: Սարալիձեն և նրա մերձավորները գլխավոր դատախազության մոտ են գնացել Թբիլիսիի քաղաքային դատարանից, որտեղ հայտարարվել է գործով նախնական վճիռը, որին չեն համաձայնում տուժածները:

Զազա Սարալիձեն ցույցի ժամանակ պահանջել է պատասխանատվության ենթարկել, գլխավոր դատախազ ՝ Իրակլի Շոթաձեին: