Գլխավոր դատախազությունում «Թի Բի Սի բանկի» հետ կապված արվելու է հայտարարություն
Վրաստանի գլխավոր դատախազությունում ժամը 14:00-ին տեղի է ունենալու արտակարգ ճեպազրույց:
Գերատեսչությունում հայտնել են, որ հայտարարությունը վերաբերելու է «Թի Բի Սի բանկին»:
Գլխավոր դատախազությունում երեկ հաստատել են լրատվությունը,որ «Թի Բի Սի բանկի» կապակցությամբ ընթանում է հետաքննություն: Ինչպես ասում են գերատեսչությունում, բանկից վերցվել են որոշակի փաստաթղթեր:
«Թի Բի Սի բանկի» կողմից այսօր տարածված լրատվության համաձայն, դատախազության կողմից վերցվել են 2008 թվականի բանկային գործողությունները պատկերող փաստաթղթեր:
Բացի այդ, «Թի Բի Սի բանկում» հայտարարել են, որ ազգային բանկը նրանց տուգանել է մեկ միլիոն լարիով:
Հեղինակ -
Edgar Barsegyan