Գլխավոր դատախազությունում «Թի Բի Սի» բանկի գործով տեղի է ունենալու մամուլի ասուլիս
Գլխավոր դատախազությունում «Թի Բի Սի» բանկի գործով տեղի է ունենալու մամուլի ասուլիս:
Ասուլիսը սկսվելու է ժամը 14:00-ին:
Դրա հետ մեկտեղ, դատախազությունում չեն պարզաբանել, թե ինչ փուլում է «Թի Բի Սի բանկի» գործը: Այս հարցով վերջին հայտարարությունը արվել է փետրվարի 15-ին: Դատախազությունում այն ժամանակ զրուցել էին մամուկա Խազարաձեի կողմից հետաքննությանը տվյած ցուցմունքի մասին:
«Ինչպես հարցաքննության ժամանակ հայտարարել է Մամուկա Խազարաձեն, նա չգիտեր, որ գումարը, որը պարտքով վերցրել է Ավթանդիլ Ծերեթելիի ընկերությունից, իր բանկից վարկով վերցված գումարն էր: Մամուկա Խազարաձեի խոսքերով, եթե նա գիտենար այդ մասին, նշված գումարին ձեռք չէր տա»,-փետրվարի 15-ին հայտարարել են դատախազությունում:
Անօրեն եկամուտների օրինականացման փաստով քրեական գործի հետաքննությունը սկսվել է 2018 թվականի օգոստոսի 2-ին, լրատվությունն այս մասին դատախազությունը տարածել է հունվարի 9-ին: Ինչպես պարզաբանել են դատախազությունում, «Թի Բի Սի բանկի» ակտիվություններում նկատվել են փողի սպիտակեցման և այլ օրենքին դեմ գործողությունների նշաններ:
Ինչ վերաբերում է ազգային բանկի կողմից հարցի ուսումնասիրմանը, այն վերաբերում էր հետաքրքրությունների դիմակայության ռիսկերին, որի համար Թի Բի Սի բանկը արդեն տուգանվել է և հարցը սպառված է:
Հեղինակ -
Edgar Barsegyan