Գլխավոր դատախազությունը Նիկա Մելիային ձերբակալելու համար խորհրդարանից պահանջել է թույլտվություն
Վրաստանի գլխավոր դատախազությունում դուրս է գրվել որոշում Նիկանոր Մելիայի մեղադրանքի մասին:
Ինչպես ասվել է այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, Վրաստանի գլխավոր դատախազությունը և ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտը իրականացնում են հետաքննություն, 2019 թվականի հունիսի 20-21-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած խմբային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և դրան մասնակցելու փաստով, Վրաստանի ՔՕ 225-րդ հոդվածով:
«Նշված հետաքննության շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի անդամ, Նիկանոր Մելիայի կողմից նկատվել են քրեական հանցանքի նշաններ: Ցույցի ընթացքի ժամանակ խմբային բռնության ղեկավարման և դրան մասնակցության համար Նիկանոր Մելիայի հանդեպ դուրս է գրվել մեղադրանքի որոշում Վրաստանի ՔՕ 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով: Նիկանոր Մելիան վաղը կանչված է դատախազություն նրան մեղադրանք առաջադրելու նպատակով: Դատախազությունը արդեն դիմել է խորհրդարանին, պատգամավորին ձերբակալելու թույլտվություն ստանալու համար:
Դրա հետ մեկտեղ, դատախազությունը ուսումնասիրում է այլ անձանց կողմից բռնությանը մասնակցելու փաստերը, ովքեր դիմադրել են ոստիկաններին և չեն ենթարկվել օրինական պահանջներին: Նշված անձանց մեծամասնությունը արդեն նույնականացվել է»,-հայտարարել են դատախազությունում: