Գլխավոր դատախազի պաշտոնակատարից ստացել եմ նամակ, որ Մառնեուլիի միջադեպին հավանաբար մասնակցել է նաև խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովը
Գլխավոր դատախազի պաշտոնակատարից ստացել եմ նամակ, որ Մառնեուլիի միջադեպին հավանաբար մասնակցել է նաև խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովը

Վրաստանի խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովի մեղադրանքի մասին կայացվել է որոշում Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասի «բ» ենթակետով հաշվի առնված հանցանք գործելու համար,- այս մասին խորհրդարանի նիստին հայտարարել է օրենսդրական մարմնի նախագահ Իրակլի Կոբախիձեն, որը արձագանքել է Մառնեուլիի միջադեպին:

«Ես ցանկանում էին հայտարարություններից հետո ընդգծել Մառնեուլիի միջադեպը, շատ ծանր միջադեպ, սակայն հիմա եմ նշում, առավել ևս, ստացել եմ նամակ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մամուկա Վասաձեից: Ինչ վերաբերում է միջադեպին, ասեմ, որ բացի տեղի պաշտոնանատար անձանցից, հավանաբար, այդ միջադեպի մասնակիցն է եղել նաև Վրաստանի խորհրդարանի անդամներից մեկը:

Նամակում նշված է եղել, որ Մառնեուլիի միջադեպին հավանաբար մասնակցել է նաև Վրաստանի խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովը»,- հայտարարել է Կոբախիձեն:

Ազեր Սուլեյմանովը «Ազգային շարժման» պատգամավոր է: