Գլոբալ մրցունակության վարկանիշում Վրաստանը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքերը և հայտնվել Եվրասիայի տարածաշրջանի առաջատար երեք երկրների թվում
Գլոբալ մրցունակության 2018 թվականի վարկանիշում բարելավվել են Վրաստանի դիրքերը: Վարկանիշում Վրաստանը 140 պետության միջև զբաղեցրել է 66-րդ տեղը, համապատասխանաբար, 2017 թվականի համեմատ, երկիրն իր դիրքը բարելավել է մեկ հորիզոնականով:
«Աշխարհի տնտեսական ֆորումի» ամենամյա հետազոտության համաձայն, Վրաստանը հայտնվել է Եվրասիայի տարածաշրջանի երեք առաջար երկրների թվում: Նա վարկանիշում առաջ է անցել Ադրբեջանից, Հայաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Խորվաթիայից, Ալբանիայից, Մոնտենեգրոյից, Բրազիլիայից և այլն:
Հետազոտության հեղինակների գնահատմամբ, Վրաստանը թափանցիկությամբ Եվրասիայի տարածաշրջանի առաջատարն է: Հետազոտության հեղինակները խնդիրների թվում անվանում են ֆինանսական համակարգը և նորարարությունների ներդրման հնարավորությունները:
«Աշխարհի տնտեսական ֆորումի» գլոբալ մրցունակության 2018 թվականի վարկանիշում առաջատարը ԱՄՆ-ն է: Երկրորդ տեղում է Սինգապուրը, իսկ երրորդ տեղում՝ Գերմանիան: