Կոբա Գվենետաձեն 2018 թվականի Կենտրոնական բանկերի լավագույն վարիչների թվում է
Global Finance աշխարհի առաջատար ֆինանսական հրատարակությունը Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեին անվանել է 2018 թվականի Կենտրոնական բանկերի լավագույն վարիչների թվում:
Global Finance միջազգային հեղինակավոր հրատարակությունն ամեն տարի, աշխարհի մասշտաբով գնահատում է Կենտրոնական բանկերի վարիչներին և հրապարակում ամենամյա զեկույց (Central Banker Report Cards), որտեղ անվանում է Կենտրոնական լավագույն բանկիրներին:
Վրաստանի Ազգային բանկի տեղեկությամբ, Global Finance-ի կողմից մրցանակաբաշխությունը լայնորեն ճանաչված է միջազգային ֆինանսական հանրությունում և խոսում է մրցանակակիր անձանց և բանկերի բարձր հեղինակության և արդյունավետ գործունեության մասին: Բանկիրների գնահատումը հիմնական հիմնված է դրամավարկային և փոխարժեքային քաղաքականության ուղղությամբ ունեցած հաջողությունների, այդ թվում, գնաճի վերահսկման, տոկոսադրույքի կառավարման և տնտեսական աճի աջակցության վրա:
2018 թվականի Central Banker Report Cards-ում գնահատվել է 90 Կենտրոնական բանկիր (85 երկրի և 5 տարածաշրջանային Կենտրոնական բանկի վարիչներ) և ամբողջական տարբերակը հրապարակվելու է հոկտեմբերին: