Գլդանիում, բնակարաններից մեկում երեք երեխա և երկու մեծահասակ է մահացել, բնակարան մտնելիս փրկարարները գազօջախի ջեռոցը հայտնաբերել են վառված և բաց
Ըստ «Թբիլիսի Էներջի» ընկերության՝ Գլդանիում, բնակարաններից մեկում երեք երեխա և երկու մեծահասակ է մահացել, իսկ բնակարան մտնելիս փրկարարները գազօջախի ջեռոցը հայտնաբերել են վառված և բաց։
Ընկերությունում հայտարարում են, որ գազօջախի և ջեռոցի օգտագործումը ջեռուցման համար կտրականապես արգելված է։
«Դժբախտ պատահար է տեղի ունեցել Գլդանիի 2 միկրոշրջանում, բնակարաններից մեկում երեք երեխա և երկու չափահաս է մահացել: Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների խոսքով, բնակարան մտնելիս գազօջախի ջեռոցը հայտնաբերել են բաց ու վառված։
Անվտանգության նորմերից ելնելով, գազօջախի և ջեռոցի օգտագործումը ջեռուցման համար կտրականապես արգելված է։ Նման դեպքում բնակարանում կուտակվում է CO, որը վտանգավոր է կյանքի համար։
Մեր մասնագետների կողմից նախնական զննությամբ վարկած ունենք, որ վթարի պատճառ է դարձել հենց այս հանգամանքը։
Այս փուլում կատարվում է հետաքննություն, որի ավարտից հետո կիմանանք միջադեպի ստույգ պատճառները։
Խնդրում ենք մի վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը, մի օգտագործեք արգելված տեխնիկա և գազօջախներ ջեռուցման համար։
Հետևեք անվտանգության կանոններին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։