Գլդանիի առևտրի կենտրոնում հրդեհը կասեցրել են

19:00, 16.08.2024

Գլդանիի Վեկուա փողոցում գտնվող «Մարիամ» առևտրի կենտրոնում հրդեհը կասեցրել են։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Տեղում են հրշեջ-փրկարարական խմբերը, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի տանիքում։ Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։

Նմանատիպ