Գլդանիի Վեկուա փողոցում գտնվող «Մարիամ» առևտրի կենտրոնում հրդեհը կասեցրել են։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։
Տեղում են հրշեջ-փրկարարական խմբերը, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի տանիքում։ Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։