Գլդանիի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը կասեցվել է

19:20, 16.08.2024

Գլդանիի Վեկուա փողոցում գտնվող «Մարիամ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը կասեցվել է։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի տանիքում։

Տեղում աշխատել է 15 հրշեջ փրկարարական ջոկատ։

Նմանատիպ