Գլդանի թաղամասի Ակակի Վասաձեի փողոցում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Գլդանի թաղամասի Ակակի Վասաձեի փողոցում պլանային ճանապարհային աշխատանքների հետ կապված՝ Վասաձե-Օմար Խիզանիշվիլի փողոցների խաչմերուկում երկու ուղղություններով կսահմանափակվի մեքենաների տեղաշարժը։ Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ սահմանափակումը կգործի փետրվարի 24-ից 28-ը։
Սահմանափակման ժամանակահատվածում Քերչի փողոցից շարժվող մեքենաները Ֆոր Մոսուլիշվիլի փողոցով կարող են հասնել Խիզանիշվիլի փողոց, իսկ Խիզանիշվիլի փողոցից շարժվող մեքենաները Կերչի փողոցի ուղղությամբ՝ Խիզավրի, Իլյա Վեկուա, Խիզանիշվիլի և Ֆորե Մոսուլիշվիլի փողոցներով։