Գիվի Ճիճինաձեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին աջակցության համար
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածուն, խորհրդարանի միջանկյալ ընտրություններում ՝ Գիվի Ճիճինաձեն, շնորհակալություն է հայտնել ընտրողներին:
«Ես մեծ պատասխանատվություն եմ վերցրել իմ վրա և դարձել երկու մունիցիպալիտետի մեծամասնական պատգամավոր:
Շնորհակաություն իմ ընտրողներին աջակցության համար:
Ընդհանուր առմամբ ընտրությունները անց են կացվել հանգիստ մթնոլորտում, առանց լուրջ խախտումների»,-հայտարարել է Գիվի Ճիճինաձեն: