Գիվի Ճիճինաձեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին աջակցության համար
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածուն, խորհրդարանի միջանկյալ ընտրություններում ՝ Գիվի Ճիճինաձեն, շնորհակալություն է հայտնել ընտրողներին:
«Ես մեծ պատասխանատվություն եմ վերցրել իմ վրա և դարձել երկու մունիցիպալիտետի մեծամասնական պատգամավոր:
Շնորհակաություն իմ ընտրողներին աջակցության համար:
Ընդհանուր առմամբ ընտրությունները անց են կացվել հանգիստ մթնոլորտում, առանց լուրջ խախտումների»,-հայտարարել է Գիվի Ճիճինաձեն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, Վանիի և Խոնիի 54-րդ ընտրաշրջանում տեղի ունեցած ընտրություններին ՝«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիվի Ճիճինաձեն ստացել է ձայների 57,86 տոկոսը, «Բաքրաձե, ՈՒգուլավա – Եվրոպական Վրաստան»-ի թեկնածու Գիգի ՈՒգուլավան՝ 38,38 տոկոս:
Հեղինակ -
Edgar Barsegyan