Գիվի Միքանաձեն և Գիորգի Չակվետաձեն հանդիպել են Հունգարիայի իշխող կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամների հետ
Կրթության, գիտության և երիտասարդության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն և առաջին փոխնախագահ Գիորգի Չակվետաձեն հանդիպել են Հունգարիայի իշխող կուսակցության երիտասարդական կազմակերպության (Fidelitas) անդամների հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են փոխանակման ծրագրերի և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Խոսվել է նաև երկրների միջև երիտասարդական կապերի ամրապնդման և փորձի փոխանակման մասին։
«Մենք Հունգարիայի իշխող կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահին և անդամներին ծանոթացրել ենք հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին։ Խոսել ենք նաև Վրաստանում կրթության և երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող նախագծերի մասին», – հանդիպումից հետո ասել է Գիորգի Չակվետաձեն։