Գիվի Միքանաձեն նշանակվել է կրթության, գիտության և երիտասարդության նախարար

17:23, 30.06.2025

Գիվի Միքանաձեն նշանակվել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար։

Կրթության նոր նախարարին ներկայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Գիվի Միքանաձեն եղել է Կրթության, գիտության և երիտասարդության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահը։

Գիվի Միքանաձեն փոխարինել է Ալեքսանդրե Ծուլաձեին, ով այսօր հայտարարեց իր հրաժարականի մասին։

Նմանատիպ