Գիուլի Ալասանիա. Ես արդարացված չեմ համարում Սաակաշվիլիի այցելուներին սահմանափակելը, նրանք այնտեղ ժամանցի համար չեն մտնում, մարդիկ անընդհատ տեղեկատվության կարիք ունեն
Ես ուրախ կլինեմ, երբ տեսնեմ, որ երեխաս ազատության մեջ է։ Այս երկրում ես մշտական վտանգ եմ զգում իմ որդու համար,- ասել է Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, որդուն Գորիի զինվորական հոսպիտալ այցելելուց հետո։
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին բժիշկների ուշադրության կենտրոնում է, սակայն նա բժիշկ չէ և չի կարող գնահատել իր առողջական վիճակը։
«Երբ ես վերջին անգամ տեսա նրան, նա թույլ էր, դժվարությամբ էր քայլում և նախընտրեց պառկել: Ինչ վերաբերում է բավարարվածությանը, ապա ինչո՞վ պետք է բավարարվեմ։ Ես ուրախ կլինեմ, երբ տեսնեմ, որ երեխաս ազատության մեջ է։ Ես կարող էի պատկերացնել ամեն ինչ, բայց երբեք չէի կարող պատկերացնել, որ կպատահեր մեզ հետ։ Նա բժիշկների ուշադրության կենտրոնում է, սակայն նա բժիշկ չէ և չի կարող գնահատել իր առողջական վիճակը։
Այցելուների սահմանափակումը արդարացված չեմ համարվում, քանի որ այցելուները այնտեղ չեն մտնում զվարճանալու նպատակով։ Մարդիկ անընդհատ տեղեկատվության կարիք ունեն։ Սրանք նրա գործընկերներն են։ Կարծում եմ՝ այս իրավիճակը չպետք է փոխվեր։ Նախորդ դեպքում թողնում էին խորհրդարանականներին, նրա գործընկերներին, ընկերներին, հիմա ինչու դադարեցվեց, ես չեմ հասկանում և կարծում եմ, որ դա չարդարացված է», – ասաց Գիուլի Ալասանիան։
Ինչպես լրագրողներին ասել է Ալասանիան, ինքը տեղեկություն չուներ, որ Միխեիլ Սաակաշվիլին առնվազն մինչև երկուշաբթի չի հրաժարվի բուժումից։
«Ես շատ ուրախ եմ, չգիտեի այս մասին, և լավ է, որ նա մտափոխվեց»,- ասել է Ալասանիան։