Գիտանաս Նաուսեդան հուսով է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային պատերազմը շուտով կլուծվի բանակցությունների միջոցով
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային պատերազմը շուտով կլուծվի բանակցությունների միջոցով։
«Ես բազմիցս ասել եմ, որ այս պատերազմում հաղթողներ չկան, անկախ նրանից, թե ով է այն սկսել: Սա բազմիցս փորձվել է տարբեր ժամանակաշրջաններում և միշտ ավարտվել է նույն արդյունքով»,- ասաց Նաուսեդան։
Ի գիտություն, այսօր Վաշինգտոնում Եվրոպական միության առևտրային պատվիրակության ղեկավար Մարոշ Շեֆչովիչը կհանդիպի իր ամերիկացի գործընկերների՝ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկի և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմսոն Գրիերի հետ։