Գիտանաս Նաուսեդան չի բացառում, որ Լիտվան, ինչպես Էստոնիան, կփակի Ռուսաստանի հետ սահման

19:07, 16.11.2026

Գիտանաս Նաուսեդան չի բացառում, որ Լիտվան, ինչպես Էստոնիան, կփակի իր սահմանը Ռուսաստանի հետ։

«Էստոնիայի որոշումը լիովին համարժեք է։ Էստոնիան բախվում է շատ համարձակ փորձերի, որոնք կարելի է բնութագրել որպես դիվերսիա։ Ըստ էության, սրանք կինետիկ հարձակումներ են, որոնք ստեղծում են շատ վտանգավոր նախադեպեր։ Սա նորություն չէ տարածաշրջանում, ուստի Էստոնիայի որոշումը ինձ համար լիովին հասկանալի է», – ասաց Նաուսեդան։

Նշենք, որ Էստոնիան որոշում կայացրեց փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցակետերը դեկտեմբերից՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանում հրդեհ բռնկելու փորձը կանխելուց հետո։

Գիտանաս Նաուսեդայի խոսքով՝ Լիտվան նույնպես կարող է նմանատիպ որոշում կայացնել։

«Բայց մենք պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները, առաջին հերթին՝ այն փաստը, որ մենք Կալինինգրադի հետ տարանցիկ երկիր ենք։ Սակայն, եթե տարածաշրջանում անկայունացնող իրավիճակը շարունակվի, արձագանք կլինի։ Ռուսաստանը չի հասկանում, երբ մենք չենք արձագանքում նրա գործողություններին։ Նա դա ընկալում է որպես թուլություն։ Եթե նմանատիպ միջադեպեր տեղի ունենան, մենք կքննարկենք դրանք կանխելու միջոցները», – ասաց Նաուսեդան։

Նմանատիպ