Գիտանաս Նաուսեդան ասում է, որ երեք ամերիկացի զինվորների դիեր են հայտնաբերվել Լիտվայի զորավարժարանում, իսկ մեկ զինվորի որոնումները դեռ շարունակվում են

22:45, 31.03.2025

Լիտվայի Պաբրադե զորավարժարանում հայտնաբերվել են երեք ամերիկացի զինվորների դիեր, իսկ մեկ զինվորի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հաստատել է այս տեղեկությունը։

«Խոր վշտով և սրտի ցավով լուր ստացա երեք ամերիկացի զինվորների ողբերգական մահվան մասին»,- գրել է Նաուսեդան սոցցանցերում։

Նշենք, որ մարտի 26-ին ճահիճում հայտնաբերվել է զրահամեքենա, որը մասնակցում էր Լիտվայում զորավարժություններին և վարում էին չորս ամերիկացի զինվորներ։ Նույն օրը Վարշավա այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ այդ զինվորները մահացել են։

Նմանատիպ