Գիտանաս Նաուսեդա. Ռուսաստանի Վրաստան ներխուժումից 14 տարի անց Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ նրա ագահությունը միայն մեծանում է
«Լիտվան վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ուղուն»,- սոցցանցում գրառել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
«14 տարի է անցել այն պահից, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան։ Ռուսաստանը պետք է պատասխան տա իր հանցագործությունների համար, քանի որ նրա ագահությունը ինքնիշխան տարածքի, գերակայության և իշխանության նկատմամբ միայն աճում է: Լիտվան վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրոատլանտյան ուղուն»,- գրել է Գիտանաս Նաուսեդանիր թվիթերյան էջում։