Գիտանաս Նաուսեդա – Լիտվայում զորավարժություններին մասնակցող չորրորդ ամերիկացի զինվորի դին է հայտնաբերվել, մենք մեր սրտագին ցավակցությունն ենք հայտնում Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին
Լիտվայում մահացած են գտել չորրորդ ամերիկացի զինվորին։ Այս մասին X սոցցանցում գրել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Մարտի 26-ին ճահիճում հայտնաբերվել է զրահամեքենա, որը մասնակցում էր Լիտվայում զորավարժություններին և վարում էին չորս ամերիկացի զինվորներ։ Երկուշաբթի օրը ճահճից երեք դի է դուրս բերվել։
«Խորը վշտով հայտնում եմ, որ հայտնաբերվել է Լիտվայում զորավարժություններին մասնակցող չորրորդ ամերիկացի զինծառայողի մարմինը: Մեր ցավակցություններն ենք հայտնում Միացյալ Նահանգներին, մեր դաշնակիցներին և նրանց ժողովրդին:
Զորավարժությունն անցկացվել է Բելառուսի հետ սահմանին գտնվող Պաբրադ պոլիգոնում։