Գիտանաս Նաուսեդա. ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունը Լիտվայում տարածաշրջանի անվտանգության համար վճռորոշ գործոն է
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունը երկրում որոշիչ գործոն է տարածաշրջանի անվտանգության համար։
Այս մասին նա ասել է ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպման ընթացքում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մնում է Լիտվայի ռազմավարական գործընկերը նաև երկրի ռազմական հնարավորությունների զարգացման տեսանկյունից։
«Լիտվան գիտակցում է, որ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության համար, այդ պատճառով Լիտվան ծառայում է որպես օրինակ – ավելացնում ենք պաշտպանության բյուջեն, ինտենսիվորեն զարգացնում ազգային դիվիզիան, շարունակում ենք ամրապնդել ռազմական արդյունաբերությունը», – հայտարարել է Լիտվայի նախագահը։
Հիշեցնենք, որ ներկայումս Եվրոպայում տեղակայված է ավելի քան 100 000 ամերիկացի զինծառայող, սակայն Պենտագոնի ղեկավար Պիտ Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ի ներկայությունը Եվրոպայում կարող է մշտական չլինել։
Ապրիլին մամուլը հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում է Եվրոպայից 10 000 զինծառայողի դուրսբերման հարցը։