Վրաստանի խորհրդարանը ճանաչել է «Գիրչի» կուսակցության անդամ Հերման Սաբոյի պատգամավորական լիազորությունները։ Հերման Սաբոն խորհրդարանում կփոխարինի Զուրաբ Ջափարիձեին։
Խորհրդարանի լիագումար նիստին քվարկել են Հերման Սաբոյին պատգամավոր ճանաչելու համար, կողմ է եղել 89 պատգամավոր։
Զուրաբ Ջափարիձեի լիազորությունները խորհրդարանը դադարեցրել է նոյեմբերի 16-ին իր իսկ պահանջով։
Հերման Սաբոն կուսակցությունում ունի «Գիրչի թագավորության արքա» կարգավիճակ։