Գիորգիծմինդա գյուղի մոտակայքում տեղի ունեցած սողանքի պատճառով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է
Գիորգիծմինդա գյուղի մոտակայքում տեղի ունեցած սողանքի պատճառով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է

Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ներքին պետական նշանակության մայրուղու 96-րդ կմ-ում (Գիորգիծմինդա գյուղ) տեղի է ունեցել սողանք։ Այս մասին հայտնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Ինչպես նշել են ճանապարհային դեպարտամենտում, սողանքի պատճառը ուժեղ անձրևն է եղել։

Դեպարտամենտի տվյալներով՝ նշված հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։