Գիորգի Խելաշվիլի. Կառուցողական զրույցի համար ամենահարմար տեղը եղել է, կա ու կլինի Վրաստանի խորհրդարանը
Կենտը միանգամայն ճիշտ է: Դա շարունակվում էր արդեն տևական ժամանակ, և մենք անընդհատ կոչ ենք անում մեր ընդդիմախոսներին, ներգրավվել կառուցողական զրույցին,- այս մասին հայտարարել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Գիորգի Խելաշվիլին:
Ըստ նրա, կառուցողական զրույցի ամենահարմար տեղը խորհրդարանն է:
Միաժամանակ, ինչպես հայտարարել է Խելաշվիլին, «Վրացական երազանքի» բոլոր քայլերն ուղղված էին արհեստական ճգնաժամի առավելագույն և արագ լուծմանը:
«Այս կառուցողական զրույցի համար ամենահարմար տեղը եղել է, կա ու կլինի Վրաստանի խորհրդարանը: «Վրացական երազանքը» միշտ գործել է օրենքին, սահմանադրությանը և երկրի ազգային շահերին համապատասխան: Հետևաբար, մենք երբեք ճգնաժամ չենք հրահրել, և ոչ էլ կհրահրենք: Ընդհակառակը, մեր բոլոր քայլերն ուղղված էին այս արհեստական ճգնաժամի հնարավորինս արագ լուծմանը», – ասաց Գիորգի Խելաշվիլին: