Գիորգի Վաշաձեն խորհրդարանում իր գրասենյակի առջև ցուցադրել է Շուքրութի գյուղում տիրող իրավիճակը պատկերող լուսանկարները
Գիորգի Վաշաձեն խորհրդարանում իր գրասենյակի առջև ցուցադրել է Շուքրութի գյուղում տիրող իրավիճակը պատկերող լուսանկարները

«Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն խորհրդարանում իր գրասենյակի առջև ցուցադրել է Ճիաթուրայի մունիցիպալիտետի Շուքրութի գյուղում տիրող իրավիճակը պատկերող լուսանկարները:

Լուսանկարները ցույց են տալիս էկոլոգիական խնդիրները, որոնք ծառացել են Շուքրութի գյուղում և հացադուլ անող շուքրութցիներին:

Վաշաձեի խոսքով, մարդիկ ավելի քան 30 օր հացադուլ են անում, իսկ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները նրանց չեն այցելել:

«Նրանց չի հանդիպել ընկերության սնանկության գործով կառավարիչը, որն իշխանության կողմից նշանակված անձ է: Քանի որ «Վրացական երազանքը» չի գնում այս մարդկանց մոտ և չի հետաքրքրվում, թե նրանք ինչ են պնդում և ինչու են հացադուլ անում, ես լուսանկարներ կներկայացնեմ խորհրդարանում, որպեսզի նրանք տեսնեն էկոլոգիական աղետը, որը տեղի է ունենում Շուքրութիում»,- նշել է Վաշաձեն: