Գիորգի Վաշաձեն հայտարարում է, որ չի ճանաչում հատուկ գործողության ժամանակ ձերբակալված ՈՒկրաինայի քաղաքացիներին
Միավորված ընդիմության անդամ Գիորգի Վաշաձեն հայտարարում է, որ ձերբակալված ՈՒկրաինայի քաղաքացիներից ոչ մեկին չի ճանաչում:
Գիորգի Վաշաձեի հայտարարությամբ, այդ մարդիկ Վրաստան են ժամանել մինչ ընտրությունները, երբ ցույցը դեռ ծրագրված չէր, համապատասխանաբար նրանց ձերբակալության և երեկվա ակցիայի միջև կապ չկա:
«Ես լսել եմ խորհրդարանի անդամ Սեմչենկոյի մասին, մնացածին իսկապես չեմ ճանաչում, ոչ էլ Լուկա Չխետիային եմ ճանաչում: Այնպես ինչպես դուք, ես այս լուրը իմացել եմ հեռուստատեսությունից: Սուտ է լուրն այն մասին, որ նրանք ժամանել են ցույցին մասնակցելու նպատակով: Նրանք Վրաստան են ժամանել նոյեմբերի 27-ին, համապատասխանաբար այդ ժամանակ մենք չէինք ծրագրել այդ ցույցը»,-հայտարարել է Գիորգի Վաշաձեն:
Հիշեցնենք, երեկ Թբիլիսիում, հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է ՈՒկրաինայի վեց և Վրաստանի մեկ քաղաքացի:
Հեղինակ -
Edgar Barsegyan