Գիորգի Վաշաձեն ձերբակալվել է

13:53, 24.06.2025

«Ստրատեգիա Ագմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն ձերբակալվել է դատարանի որոշմամբ։

«Ստրատեգիա Ագմաշենեբելի»-ի գրասենյակ ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները նրան ներկայացրել են մեղադրական որոշումը։

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր Գիորգի Վաշաձեին դատապարտել է յոթ ամսվա ազատազրկման և երկու տարով արգելել է պաշտոնավարել՝ Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար։

Նմանատիպ