Գիորգի Վաշաձե. Ես անձամբ մասնակցում եմ մեծամասնականների համաձայնության գործընթացին, պատրաստվում եմ դառնալ մեծամասնական, Թբիլիսիում
Գիորգի Վաշաձե. Ես անձամբ մասնակցում եմ մեծամասնականների համաձայնության գործընթացին, պատրաստվում եմ դառնալ մեծամասնական, Թբիլիսիում

«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի հայտարարությամբ, «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում ընդդիմության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած զրույցը վերաբերել է մեծամասնական ընտրատարածքներին:

Նրա խոսքով, մոտ երկու շաբաթվա ընթացքում կուսակցություները որոշում կկայացնեն, մասնակցելու են թե ոչ մեծամասնականների համաձայնությանը:

«Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրատարածքներին, այս մասին ունեցել ենք ընդհանուր զրույց, ոչ կոնկրետ, հավանաբար երկու շաբաթ ժամկետում կուսակցությունը կկայացնի որոշում՝ մեծամասնականների համաձայնությանը մասնակցելու վերաբերյալ»,- հայտարարել է Վաշաձեն:

Գիորգի Վաշաձեն ասում է, որ հավանաբար, կպայքարի Թբիլիսիում մեծամասնական մանդատի համար:

«Ես անձամբ մասնակցում եմ և պատրաստվում եմ լինել մեծամասնական Թբիլիսիում: «Նոր Վրաստանի» թիմը ներկայացված կլինի «Միացյալ ընդդիմությունը – ուժը միասնության մեջ է» ձևաչափով, որտեղ ընդգրկված են «Ազգային շարժումը» և այլ կուսակցություններ»,- հայտարարել է Վաշաձեն: