Գիորգի Վաշաձե - Վերջ տվեք անհեթեթություններին, մեր բոլոր ծախսերը հայտարարագրված են
Գիորգի Վաշաձե - Վերջ տվեք անհեթեթություններին, մեր բոլոր ծախսերը հայտարարագրված են

«Մեր բոլոր ծախսերը հայտարարագրված են, եկեք, հաշվեք Իվանիշվիլիի կուսակցության կողմից բյուջեից գողացած փողերը, որոնք դրել է գրպանը և հարստացել ժողովրդի հաշվին, հաշվեք այդ փողերը և վերջ տվեք այս անհեթեթությանը »,- այս մասին ասաց Շինարարաի Ռազմավարություն կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Վաշաձեին հարց են ուղղել, ըստ որի Շինարարաի Ռազմավարությունն և Ազգային շարժումը սոցիալական ցանցերում գովազդի վրա ծախսել են 180 հազար դոլար։

«Մարդկանց ճիշտն ենք ասում, ձեզ համար ապրանքները չե՞ն թանկացել։ Վառելիքի գները ձեզ չեն անհանգստացնում։ Դուք և ձեր ընտանիքի անդամները չե՞ք անհանգստանում գործազրկությունից: Չե՞ք անհանգստանում, որ մարդիկ արտագաղթում են։ Անհեթեթություններին մի տրվեք»,- ասել է Վաշաձեն։