Գիորգի Վաշաձե. Մեր թիմի միաձայն որոշումն է հրաժարվել մանդատներից, կչեղարկենք նաև ցուցակը
Գիորգի Վաշաձե. Մեր թիմի միաձայն որոշումն է հրաժարվել մանդատներից, կչեղարկենք նաև ցուցակը

«Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցությունը հրաժարվում է մանդատներից,- այս մասին քաղաքական խորհրդի նիստից հետո հայտարարել է կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն:

Նրա խոսքով, որոշումը թիմը կայացրել է միաձայն:

«Որոշումը բացարձակապես միաձայն է: Մենք վաղը կդիմենք ԿԸՀ-ին, կհրաժարվենք մանդատներից և կչեղարկենք ցուցակը: Մեր քաղաքական թիմի որոշումն այս առումով միանգամայն միաձայն է՝ առանց որևէ տարաձայնությունների», – հայտարարել է Գիորգի Վաշաձեն:

Միևնույն ժամանակ, ըստ Գիորգի Վաշաձեի, «Ռազմավարությունը՝ շինարարի» թիմը, ինչպես նախկինում, միշտ կունենա անկախ դիրքորոշում տարբեր հարցերի վերաբերյալ:

«Իրավիճակը շատ բարդ է: Այն փաստը, որ վաղը կլինի միակուսակցական խորհրդարան, ոչ մեկի հաղթանակը չէ, այլ, ընդհակառակը, կարծում եմ, որ դա հսկայական խնդիր է և երկրում վրացական ժողովրդավարության հսկայական ձախողում: Մենք բոլորս միասին պետք է մտածենք՝ երկիրն ու պետությունը փրկելու այս բարդ գործընթացից:

Մենք՝ «Ռազմավարությունը՝ շինարարի» թիմը, ինչպես նախկինում, միշտ կունենանք մեր անկախ դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ, և ես էլ ավելի կարևոր եմ համարում ավելի ու ավելի համախմբվածություն ունենալ այն մարդկանց, ովքեր կարծում են, որ պետք է ներգրավված լինեն երկրի կառուցման գործընթացում», – նշել է Վաշաձեն:

Բացի այդ, ըստ Գիորգի Վաշաձեի, «Ռազմավարությունը՝ շինարարը», անշուշտ, կմասնակցի բանակցությունների հաջորդ փուլին, եթե այն անցկացվի:

«Ռազմավարությունը՝ շինարարը» անպայման կմասնակցի բանակցություններին: Հուսով եմ, որ հաջորդ փուլը կկայանա: Հուսով եմ, որ բոլոր կողմերը կհասկանան այս ծանր իրավիճակը, քանի որ երկիրը գտնվում է ամենավատ քաղաքական ճգնաժամում, բոլորս պետք է խորհենք պետականորեն և կայացնենք այդ որոշումը»,- հայտարարել է Գիորգի Վաշաձեն: