Գիորգի Վաշաձե. Մենք պետք է պահպանենք միասնությունը, այն ընդհանուր ճնշումը, որը ստեղծեցինք երիտասարդների, քաղաքացիական սեկտորի, լրագրողների մասնակցությամբ, կարող է վերջնական հաղթանակ բերել
Գիորգի Վաշաձե. Մենք պետք է պահպանենք միասնությունը, այն ընդհանուր ճնշումը, որը ստեղծեցինք երիտասարդների, քաղաքացիական սեկտորի, լրագրողների մասնակցությամբ, կարող է վերջնական հաղթանակ բերել

Մենք պայմանավորվեցինք, որ մենք՝ ընդդիմությունը, պետք է պահպանենք միասնությունը և ընդհանուր ճնշումը, որը ստեղծեցինք երիտասարդների, քաղաքացիական սեկտորի և լրագրողների մասնակցությամբ, որը կարող է բերել վերջնական հաղթանակին, որին սպասում են մեր եվրոպացի գործընկերները,- այս մասին Ստրասբուրգում ասել է «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Ինչպես նշեց Վաշաձեն, բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հանդիպման էին եկել չորս ընդդիմադիր «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Ազգային շարժման» «Դրոա», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ Վրաստանը ստանա Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, եւ ընդդիմությունը պատրաստ է դրա համար ցանկացած պատասխանատվություն ստանձնել։

«Հանդիպմանը եկել էին բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները, քանի որ Վրաստանն այս միջանցքներում քննարկվող հիմնական թեմաներից է։ Վրաց ժողովուրդը կարողացավ դա անել։ Մեր միասնությունն ու զարթոնքը արթնացրեց ողջ Եվրոպան ու կրկին ուշադրություն հրավիրեց Վրաստանի վրա։ Երկընտրանքը սա է՝ իշխանությունն ուղղված է դեպի Ռուսաստան, ժողովուրդը՝ դեպի Եվրոպա։ Ինչպե՞ս չպատժել Վրաստանին և ժողովրդին և ինչ անել իշխանության հետ. ահա թե ինչ բովանդակություն ենք քննարկում, և այստեղ մենք պայմանավորվեցինք, որ մենք՝ ընդդիմությունը, պետք է պահպանենք միասնությունը և այն ընդհանուր ճնշումը, որը ստեղծել ենք երիտասարդության մասնակցությամբ», – ասել է Վաշաձեն։