Փաստացի, մենք բացում ենք խաղաղ բողոքի արդեն այս տարվա փուլը,- այս մասին խորհրդարանի մոտ հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:
Նրա գնահատմամբ, նախորդ տարին տվել է կոնկրետ արդյունք և ընդդիմությունն ունի ինչպես հանրության, այնպես էլ՝ արևմուտքի աջակցությունը:
Բացի այդ, ինչպես նա նշել է, մեծամասնության պատգամավորները մինչև ժամկետի ավարտը, ստիպված կլինեն լուռ և գաղտնի մտնել խորհրդարան:
Թբիլիսիում, ընդդիմությունը խորհրդարանի շենքի մուտքերի մոտ անցկացնում է բողոքի ցույց: Նախատեսված է ստեղծել ամոթի միջանցք: