Գիորգի Վաշաձե. Ինձ քիչ են հետաքրքրում այլ կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունները
Ես չեմ լսում այլ կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունները. «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցությունը հավատարիմ է տրված խոստմանը, – ասաց «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն, ով արձագանքեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը պլեբիսցիտի վերաբերյալ:
Հարցին, թե Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը կարո՞ղ է փոխել ընդդիմության ծրագրերն ու պահանջները, Գիորգի Վաշաձեն ասաց, որ «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության համար ոչինչ չի փոխում:
«Մի բան կարող եմ ասել: Ոչինչ չի փոխվում ինչպես ինձ, այնպես էլ «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության թիմի համար: Մենք միշտ հավատարիմ ենք մեր խոստումներին», – ասաց Վաշաձեն:
Հարցին, թե վերջնական համաձայնությանը կխոչընդոտի՞ Միխեիլ Սաակաշվիլին, Գիորգի Վաշաձեն ասաց, որ ակնկալում է, որ իշխանության և ընդդիմության բանակցությունները կավարտվեն համաձայնությամբ:
«Առանձին հայտարարություններն ինձ չեն խանգարի: Այստեղ գլխավորը «Վրացական երազանքին» խելքի բերելն է, այլապես ինձ չի հետաքրքրում, թե մնացածը, առանձին հայտարարությունները ինչպես կլինեն: «Վրացական երազանքը» պետք է ուշքի գա: Բանակցությունների վերաբերյալ ես ակնկալում եմ, որ կավարտվի համաձայնությամբ», – ասաց Գիորգի Վաշաձեն: