Գիորգի Վաշաձե. Իմ դիրքորոշումն է, որ հունվարից սկսենք միացյալ ազգային դիմադրության շարժում և«Վրացական երազանքի» համար կազմակերպենք դատաստանի օր
Գիորգի Վաշաձե. Իմ դիրքորոշումն է, որ հունվարից սկսենք միացյալ ազգային դիմադրության շարժում և«Վրացական երազանքի» համար կազմակերպենք դատաստանի օր

«Վրացական երազանքը» ծանր վիճակում է, միջազգային ճնշումն ստացել է նոր չափանիշ և որակ,- այս մեկնաբանությամբ է հանդես եկել «Նոր Վրաստանի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն՝ ընտրական համակարգի մասին կառավարող թիմի նոր առաջարկի մասին խոսելիս:

Ինչպես նշել է Վաշաձեն, «Վրացական երազանքի» թիմի առաջարկը սկզբունքորեն փոխում է ընտրական մոտեցումները, իսկ հանրության պահանջը համամասնական համակարգին անցնելն է:

«Իմ դիրքորոշումն է, որ հունվարից սկսենք միացյալ ազգային դիմադրության շարժում: «Վրացական երազանքի» համար պետք է կազմակերպենք դատաստանի օր այն ոչ համարժեք պատասխանների համար, որն ունեն իշխանությունը վայելելուց ելնելով: Այս ամենի պատասխանատուն Բիձինա Իվանիշվիլին է և դա պետք է բոլորը գիտակցեն»,- հայտարարել է Գիորգի Վաշաձեն:

Նրա խոսքով, դիվանագետների խնդրանքով պահպանվելու է երկխոսության ձևաչափը:

Կառավարող թիմը քաղաքական սպեկտրին առաջարկում է, պահպանվի գործող խառը ընտրական համակարգը, սակայն համամասնական բաժինն այս համակարգում ավելանա մինչև երկու երրորդը: Այս առաջարկի շուրջ համաձայնության գալու դեպքում, համամասնական կարգով կընտրվի 100 պատգամավոր, իսկ մեծամասնական մանդատը կկրճատվի մինչև 50-ը: