Գիորգի Վաշաձե. Ի տարբերություն «Միացյալ ազգային շարժման», ես չեմ խոսի «պուֆիկի» կամ աթոռի մասին
Գիորգի Վաշաձե. Ի տարբերություն «Միացյալ ազգային շարժման», ես չեմ խոսի «պուֆիկի» կամ աթոռի մասին

Ի տարբերություն «Միացյալ ազգային շարժման», ես չեմ խոսի «պուֆիկի» կամ աթոռի մասին, – ասաց «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն՝ «Միացյալ ազգային շարժման» մուտքը խորհրդարան մեկնաբանելիս:

Ըստ նրա, ամեն ինչ պարզ դարձավ, երբ նրանք մտան խորհրդարան:

«Լավ է, որ «Ազգային շարժումն» այսօր խորհրդարան է մտնում: Մենք մեր ստորագրությամբ արձանագրել ենք, որ այս խորհրդարան ենք մտել որոշակի նպատակով, որ Շառլ Միշելի փաստաթղթի համաձայնագիրն այդ նպատակի անբաժան մասն է: «Ազգային շարժման» խորհրդարան մտնելու նպատակը նրանց ու ընտրողների հարաբերությունների հարցն է:

Ի տարբերություն նրանց, ես չեմ խոսում «պուֆիկի» կամ աթոռի մասին, կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է: Մենք, ովքեր «Վրացական երազանքին» ստիպեցինք համաձայնել փաստաթղթին, հայտարարվեցինք դավաճաններ, իսկ այսօր այլևս դավաճան չենք: Ընդհակառակը, նրանք գալիս և ասում են մեզ, որ սատարենք իրենց թեկնածուներին ինքնակառավարման մարմինների ընտրություններում», – ասաց Գիորգի Վաշաձեն: