Գիորգի Վաշաձե. Արդեն պատրաստ է «Միևնույն է, կարգելափակենք ձեզ» վերտառությամբ գործողությունների պլանը
Գիորգի Վաշաձե. Արդեն պատրաստ է «Միևնույն է, կարգելափակենք ձեզ» վերտառությամբ գործողությունների պլանը

«Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում ավարտվել է ընդդիմության կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Կուսակցությունների առաջնորդները մոտ 3 ժամ քննարկում էին գործողությունների պլանը:

Ինչպես նրանք նշել են հանդիպումից հետո, պլանի մասին մանրամասն կխոսեն այսօրվա բողոքի ցույցին:

Ընդդիմության խոսքով, կիրառվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները, այդ թվում՝ արգելափակումը:

«Արդեն պատրաստ է «Միևնույն է, կարգելափակենք ձեզ» վերտառությամբ ծրագիրը: Շարունակում ենք այս քարոզարշավը և այսօր երեկոյան, 19:00-ին, երիտասարդները հանդես կգան հայտարարությամբ այն համաձայնության և մարտավարության մասին, որն ունենք: Դիմում եմ «Վրացական երազանքին», մենք ձեզ «կարգելափակենք»,- հայտարարել է «Նոր Վրաստանի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն: