Գիորգի Թվաուրին կգլխավորի Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոն

12:18, 15.08.2024

Գիորգի Թվաուրին կղեկավարի Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոն։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հանդիպել է Դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի նոր ղեկավարին և հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքում։

Գիորգի Թվաուրին 2012-2019 թվականներին զբաղեցրել է Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի ղեկավարի պաշտոնը։ Տարբեր ժամանակներում եղել է նաև Վրաստանի ՆԳՆ գլխավոր տեսչության պետի տեղակալ; Վրաստանի քրեակատարողական հիմնարկների, պրոբացիայի և իրավական աջակցության նախարարության պրոբացիայի ազգային գործակալության տնօրեն; Վրաստանի քրեակատարողական հիմնարկների, պրոբացիայի և իրավական աջակցության նախարարության գլխավոր տեսչության պետ:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ