Գիորգի Տատունաշվիլիի հայտարարությամբ, նրա որդու աճյունի փոխանցման պահանջով բողոքի ցույցեր այս փուլին չեն ծրագրվում
Արչիլ Տատունաշվիլիի հոր, Գիորգի Տատունաշվիլիի հայտարարությամբ, նրա որդու աճյունի փոխանցման պահանջով բողոքի ցույցեր այս փուլին չեն ծրագրվում: Այս մասին նա առաջին ալիքին ասել է Ծիլկանիում, ներքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո: Նախարար Գիորգի Գախարիան ցավակցել է զոհվածի ընտանիքի անդամներին:
Գիորգի Տատունաշվիլին հայտարարել է, որ կենտրոնական իշխանությունները խոստում են ստացել բռնազավթիչներից, որ Արչիլ Տատունաշվիլիի աճյունը վրացական կողմին կփոխանցեն մի քանի օրից:
«Ներքին գործերի նախարարությունը և այլ գերատեսչություններ աշխատում են այդ ուղղությամբ: Խոստացել են, որ իմ որդու աճյունը մեզ կտան մոտ օրերս: Տեսնում եմ, որ աշխատում են և կսպասեմ: Եթե աճյունը մոտ օրերս չփոխանցեն ապա մենք կրկին կսկսենք բողոքի ցույցեր»,-ասել է Գիորգի Տատունաշվիլին:
Բռնազավթիչների կողմից փետրվարի 22-ին ձերբակալված Արչիլ Տատունաշվիլին, մեկ օր անց մահացել է Ցխինվալի հիվանդանոցում:
Բռնազավթիչները հրաժարվել են վրացական կողմից փոխանցել նրա աճյունը: Նրանց խոսքերով, Արչիլ Տատունաշվիլիի աճյունը հարազատներին կփոխանցեն այն բանից հետո, ինչ կավարտվի փորձաքննությունը:
Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքի անդամները և մերձավորները, աճյունի փոխանցման պահանջով ցույց էին արել, փակելով Մցխեթայի մոտ կենտրոնական մայրուղին:
Ավելի ուշ Գիորգի Տատունաշվիլիի հետ հանդիպել էր ներքին գործերի նախարարը, որից հետո Արչիլ Տատունաշվիլիի հայրը կոչ էր արել դադարեցնել ցույցը և բացել մայրուղին:
Հեղինակ -
Edgar Barsegyan