Գիորգի Սիորիձե. Մենք փորձեցինք համաձայնության գալ միասնական ռազմավարության շուրջ, կարծում ենք, որ ռեժիմի փոփոխությունը հնարավոր է միայն միասնության միջոցով, մենք չենք լինելու ընդդիմության ընդդիմությունը, մինչև դա տեղի չունենա
ենք փորձեցինք բոլոր հնարավոր եղանակներով հասնել կոնսենսուսի, որպեսզի ունենանք միասնական ռազմավարություն, սակայն ընդհանուր մոտեցման շուրջ համաձայնություն չհաստատվեց, և մենք կփորձենք մեր սեփական մոտեցմամբ լուրջ վնաս հասցնել ռեժիմին, – այս մասին հայտարարել է կոալիցիա «Լելո – Ուժեղ Վրաստանի համար» անդամ Գիորգի Սիորիձեն։
Նրա խոսքով, «Լելո – Ուժեղ Վրաստանի համար» գլխավոր նպատակն է՝ ուժեղացնել դիմադրության շարժումը։
«Մենք մի քանի անգամ հայտնել ենք մեր դիրքորոշումը, պատրաստակամություն արտահայտել միասնականության նպատակով քննարկման հարթակ ստեղծելու վերաբերյալ։ «Լելո – Ուժեղ Վրաստանի համար»–ում ընդունել ենք կուսակցական որոշում՝ մասնակցել տեղական ինքնակառավարման ընտրություններին, որը մենք համարում ենք պայքար։ Մեր գլխավոր նպատակն է՝ ուժեղացնել դիմադրության շարժումը, ձևավորել լրացուցիչ ճակատ՝ հասնելու համար մեր և վրաց հասարակության հիմնական նպատակին։ Այդ նպատակներն են ռեժիմի փոփոխությունը նոր խորհրդարանական ընտրությունների միջոցով և խղճի բանտարկյալների ազատումը։
Մենք փորձեցինք բոլոր հնարավոր եղանակներով հասնել կոնսենսուսի՝ ունենալու համար միասնական ռազմավարություն, սակայն, քանի որ ընդհանուր մոտեցման շուրջ համաձայնություն չհաստատվեց, մենք մեր մոտեցմամբ կփորձենք հասցնել լուրջ վնաս ռեժիմին։ Մյուսները կարող են ունենալ այլ ուղի։ Մենք կարծում ենք, որ ռեժիմի փոփոխությունը հնարավոր կլինի միայն միասնականությամբ, մինչ այդ չենք պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա կամ լինել ընդդիմության ընդդիմությունը», – նշել է Սիորիձեն։