Գիորգի Շերմադինիի հերթական փայլուն խաղը. «ՈՒնիկախան» պարտության է մատնել «Գրան Կանարիային»
վերջին շրջանում «Եվրոլիգայում» հաջող ելույթին զուգահեռ «ՈՒնիկախան» փայլուն ելույթ է ունենում նաև Լիգա Էնդեզայում:
Ժոան Պլազայի ղեկավարած թիմը սեփական հրապարակում ընդունել է «Գրան Կանարիային» և պարտության մատնել 97:87 հաշվով: Մալագացիների կազմում լավագույնն էր վրաց կենտրոն Գիորգի Շերմադինին: Վրաց մարզիկը 26 րոպեների ընթացքում վաստակել է 23 միավոր:
Հատկանշական է, որ 29 ամյա բասկետբոլիստը 9-ից իրացրել է 7 երկու միավորանոց նետում և իրացրել բոլոր տուգանային նետումները:
«ՈՒնիկախան» առաջատարն էր ողջ հանդիպման ընթացքում: Վերջին րոպեներին հյուրերը փոքր լարեցին խաղը, սակայն մալագացիներին հաղթելու համար դա բավարար չէր:
«ՈՒնիկախան» Թոռնիկե Շենգելիայի «Բասկոնիայի» նման ունի 10 հաղթանակ և յոթ պարտություն և հենց այս թիմերն են կիսում 6-7-րդ հորիզոնականը «Լիգա Էնդեզայում»:
Հեղինակ -
Edgar Barsegyan